Ոստիկանները մեկ օրում հայտնաբերել են 8 հետախուզվող անձի

19:58, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5357 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 12 կգ կշռով կանեփի 470 բույս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 305,5 գրամ «մարիխուանա» և 1,1 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց: 

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 նռնակ, «տրոտիլովայա շաշկա 400գ» գրառմամբ պայթուցիկ և 160 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ: 

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք (գույքի դիտավորությամբ ոչնչացում), հայտնաբերվել է 8 հետախուզվող:


© 2009 ARMENPRESS.am