Գյումրիում պատրաստվում են դիմավորել Օլիմպիական խաղերի մասնակիցներին

18:42, 26 Օգոստոս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում պատրաստվում են դիմավորել Օլիմպիական խաղերի մասնակիցներին: 

Այս պահին Գյումրու կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում բեմի տեղադրման աշխատանքներն են իրականացվում:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքապետարանի մամլո գրասենյակից, օգոստոսի 27-ին՝ ժամը 4:00-5:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու «Վարդանանց հրապարակ»-ում տեղի է ունենալու 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և փոխչեմպիոն Գոռ Մինասյանի դիմավորման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որն ուղեկցվելու է նաև հրավառությամբ:


© 2009 ARMENPRESS.am