Casio-ում ժամացույց են ստեղծել ռոմանտիկ աղջիկների համար

20:57, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Casio ընկերությունը ներկայացրել Է նոր մոդելի Baby-G BA-110 ժամացույցը: Այն ստեղծված Է G-Shock GA110 ժամացույցի տեսքով, բայց ավելի հանգիստ կատարմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ ժամացույցը նախատեսված Է ռոմանտիկ աղջիկների համար:

Մոդելը զարդարված Է ոսկե փոշեպատմամբ մետաղական դետալներով եւ ներկայացված Է չորս գունավորումներով՝ սեւ, սպիտակ, բաց դեղնավուն եւ մոխրա-երկնագույն: Ժամացույցն ապահովված Է 3D-թվացույցով, որը խորության զգացում Է առաջացնում: Դա անջրանցիկ Է մինչեւ 100 մետր խորությունում եւ հանդերձված Է ավտոմատ լուսավորմամբ:  

Casio ընկերությունը հիմնվել Է 1946 թվականին Տոկիոյում: Մասնագիտացած Է Էլեկտրոնային սարքերի (հաշվասարքերի, լուսախցիկների, երաժշտական գործիքների, պլանշետների), ինչպես նաեւ ձեռքի ժամացույցների արտադրության բնագավառում:


© 2009 ARMENPRESS.am