Ադրբեջանում վերջին 6 ամսում 110 կին եւ 28 երեխա ինքնասպանություն է գործել

18:01, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2016 թվականի առաջին կեսին 110 կին, 28 երեխա ինքնասպանություն են գործել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի տեղեկատվական եւ վերլուծական հետազոտությունների բաժնի հաղորդագրությանը:

Նշվում է, որ 2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Ադրբեջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացել է 72 կին եւ 19 երեխա:

Նշվում է նաեւ, որ 2016 թվականի 6 ամիսներին կանանց դեմ իրագործված 3445 հանցագործություններից բացահայտվել է 2563-ը, չի բացահայտվել 482 հանցագործություն:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում ընդհանուր թվով 240 ինքնասպանության դեպք եւ 111 ինքնասպանության փորձ է տեղի ունեցել:


© 2009 ARMENPRESS.am