Արամ Ա-ն Անթիլիասի միաբանության մի շարք գործնական քննարկումներ է նախագահել

15:39, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամռան ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանությունը յուրաքանչյուր շաբաթ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկումներ են եղել եկեղեցական, ինչպես նաև Հայաստանին ու Սփյուռքին հուզող տարբեր հարցերի շուրջ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսությունից,  հանդիպումները նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում, Արամ Ա-ի ղեկավարությամբ միաբան հայրերը մի քանի խնդիրների շուրջ զեկույցներ են պատրաստել: Զեկույցներից հետո Վեհափառ Հայրապետը իր տեսակետն է հայտնել ներկայացված թեմաների շուրջ:

«Դաստիարակչական բնույթ ունեցող այս հանդիպումները միտում ունեն լուսաբանելու միաբան հայրերին և միասնական կեցվածք ցուցաբերելու մեր եկեղեցու ու ազգի հետ առնչվող տարբեր հարցերի շուրջ»,- նշված է Անթիլիասի կաթողիկոսության հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am