Դե Միստուրան միացավ Լավրովի եւ Քերիի բանակցություններին

15:06, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան միացել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններին, որոնք այժմ տեղի են ունենում Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ռուսական պատվիրակության մի աղբյուր:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդը միացել Է բանակցություններին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ արդեն հաղորդվել Է, որ Լավրովը եւ Քերին բանակցություններ են վարում Ժնեւի «Պրեզիդենտ Վիլսոն» հյուրանոցում: Գլխավոր թեման ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումն Է Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առայժմ պարզ չԷ, թե հանդիպման արդյունքում կհաջողվի արդյոք փաստաթուղթ մշակել այդ թեմայի վերաբերյալ, բայց կոնսուլտացիաների փուլին նախորդել Է երկու երկրների դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը:

Օրակարգի սիրիական բաժինը ներառում Է նաեւ Հալեպի հումանիտար իրադրությունը, հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքական գործընթացի կարգավորումը: Բացառված չԷ, որ կարծարծվի նաեւ Թուրքիայի գործողությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում:

Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը եւ երկկողմ օրակարգի հարցերը:


© 2009 ARMENPRESS.am