Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ՃՏՊ հետևանքով վարորդը մահացել է

14:18, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 25-ին` ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 162-րդ կմ-ին շրջվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը՝ 1999 թ. ծնված Հովհաննես Պետրոսյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am