Երկրի վրա 30 տարում ցամաքի մակերեսը մեծացել Է 58 հազար քառակուսի կիլոմետրով

13:14, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 30 տարում Երկրի վրա ցամաքի մակերսը 58 հազար քառակուսի կիլոմետրով մեծացել Է: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հաշվարկել են Նիդեռլանդների Դելտարեսի (Deltares) ինստիտուտի գիտնականները:

Մի շարք, այդ թվում ափամերձ տարածքների արհեստական ցամաքեցումն ավելի նշանակալի գործոն Է եղել, քան  սառցադաշտերի հալումը եւ պատնեշների կառուցումը, ասված Է հետազոտության մեջ, որը հրապարակվել Է Nature Climate Change հանդեսում:

Ընդհանուր առմամբ երեք տասնամյակում ջրի տակ Է հայտնվել 115 հազար քառակուսի կիլոմետր ցամաք, ըստ որում ցամաքեցվել Է շուրջ 173 հազար քառակուսի կիլոմետր ջրային մակերես:

Նիդեռլանդցի գիտնականները վերլուծել են NASA-ի արբանյակների նկարահանումները: Նրանց եզրակացությունների համաձայն՝ ամենաընդգրկուն բնական  ջրավորման օրինակ Է դարձել Տիբեթի բարձրավանդակը, որտեղ սառցադաշտերի հալման պատճառով առաջացել են նոր վիթխարի լճեր:


© 2009 ARMENPRESS.am