Սահակաշվիլիի տիկինը Վրաստանի ընտրություններում երկրորդն է նախկին իշխող կուսակցության ցուցակում

10:18, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլովսը, հանրապետության խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրական ցուցակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուլովսը, որը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորի թեկնածուի պաշտոնի համար «Ազգային շարժում» կուսակցությունից ներկայացվել է Զուգդիդի շրջանի մեծամասնական ընտրատարածքում:

«Սանդրա Ռուլովսը երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am