Դոլարը, եվրոն ու ֆունտն արժևորվել են

17:06, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 25-ին կազմել է 474.68 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.34 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.15 դրամ՝ աճելով 1.09 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 628.00 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.83 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 25-ին կազմել է 7.32 դրամ`նախորդ օրվա միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 287.52 դրամ, ոսկի՝ 20,255.58 դրամ, պլատին` 16,634.83 դրամ։


© 2009 ARMENPRESS.am