Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հնարավոր չէ խոսել առաջընթացի մասին. Շավարշ Քոչարյան

16:48, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Վիեննայի և Սանկտ պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը,  Քոչարյանը պատասխանեց,  որ  նախ և առաջ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները: «Եթե դրանք իրականացվեին, ապա բոլորս կտեսնեինք, իսկ առանց դրանց իրականացման ի՞նչ առաջընթացի մասին կարելի է խոսել: Իսկ վտանգները միշտ եղել են, կան, ու միշտ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- հավելեց նա:

 


© 2009 ARMENPRESS.am