Պետգույքի կառավարման վարչությունն օտարելու է ևս 9 ծառայողական ավտոմեքենա
16:45, 25 Օգոստոս, 2016ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցվեց և ամրացվեց Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ այդ տրանսպորտային միջոցները օտարվելու են:
Ըստ նախագծի հիմնավորման՝ մեքենաներն օգտագործվել են ինը տարուց ավելի: 2015 թվականին սկսված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով նախատեսված է նոր մեքենաների գնում և այդ գնումը մասամբ կատարվել է: Ըստ Հայաստանի Հանրապետության և ՀՍՆՀ-ի միջև 2008թ. կնքված իրականացման պայմանագրի՝ այդ մեքենաները համարվում են պետական սեփականություն, ուստի ենթակա են հանձնման ՀՀ կառավարությանը:
© 2009 ARMENPRESS.am