Թբիլիսին պրագմատիկ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ. Կվիրիկաշվիլի

16:16, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը «պրագմատիկ եւ մտածված քաղաքականություն» Է վարում Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտարարել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Մեստիա սահմանամերձ քաղաքի բնակիչների առջեւ, որը գտնվում Է երկրի հյուսիս-արեւմուտքում:

Նրա խոսքով՝ «վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը մտածված քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարողացել Է հասնել լարվածության մեղմացման եւ կշարունակի դրանց նորմալացմանն ուղղված քայլերը, բայց դա տեղի չի ունենա ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: 

Կվիրիկաշվիլին կարեւոր Է համարել ռուս զբոսաշրջիկների թվի աճը Վրաստանում, հայտարարելով, որ «դա Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության մեղմացման ուղղությամբ Թբիլիսիի պրագմատիկ քաղաքականության արդյունքներից մեկն Է»:  

Ինչպես հայտնել են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմում, 2016 թվականի յոթ ամսվա ընթացքում հանրապետություն են այցելել 3,4 մլն օտարերկրացիներ, ինչը 11 տոկոսով ավելի Է 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Հունվարից մինչեւ հուլիս Վրաստան են ժամանել, մասնավորապես, ՌԴ-ի 533 հազար 634  քաղաքացիններ: Դա 105,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա  համապատասխան ցուցանիշից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am