Յասպեր Սիլեսենը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»

16:05, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Յասպեր Սիլեսենը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել կատալոնական ակումբում: Սիլեսենի կետ կկնքվի պայմանագիր՝ 5 տարի ժամկետով : Հոլանդիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերը կազմելու է 13 միլիոն եվրո՝ գումարած 2 միլիոն եվրո բոնուս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան հաշիվը:

Յասպեր Սիլեսենը  2011 թվականին հոլանդական ՆԵԿ-ից էր տեղափոխվել «Այաքս»:

 


© 2009 ARMENPRESS.am