Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ երկրաշարժից տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար

12:10, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը:

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Իտալիայի կենտրոնական հատվածում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 247-ի, նախնական տվյալներով վիրավորների թիվը 368 է: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 4300 փրկարարներ:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում:

Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


© 2009 ARMENPRESS.am