Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի

21:28, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը նվազագույնը 120 է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն: Ի հիշատակ երկրաշարժի զոհերի` Իտալիայում իջեցվել են երկրի պետական և Եվրամիության դրոշները:  

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի էունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ինՈւմբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի միշարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում:

Ավերածություններ են գրանցվելԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, ՊեսկարդելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորությանվրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


© 2009 ARMENPRESS.am