Մոսկվայի կենտրոնում բանկը պայթեցնել սպառնացող տղամարդը պատանդ է վերցրել

20:55, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում բանկ պայթեցնել սպառնացող տղամարդը պատանդ է վերցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Interfax-ին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով` տղամարդը և պատանդը գտնվում են Բոլշոյ Նիկիտսկի փողոցի 15 շենքում գտնվող բանկում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50-55-ամյա տղամարդը Մոսկվայի կենտրոնում սպառնում է բանկ պայթեցնել: Նրա վզին ամրացված է լարերով արկղ:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեր:


© 2009 ARMENPRESS.am