Դատարանը Արայիկ Խանդոյանի կալանքի բողոքարկման վճիռը կներկայացնի օգոստոսի 25-ին

18:52, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կալանքի, որպես խափանման միջոցի բողոքարկման վճիռը կհրապարակվի օգոստոսի 25-ին: «Որոշում դեռ չի կայացվել, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Վաղը 11:00-13:00-ի սահմաններում վճիռը կներկայացվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Արայիկ Խանդոյանի փաստաբաններից Արա Ղարագյոզյանը:

Ինչ վերաբերում է զինված խմբի մեկ այլ անդամ Գևորգ Իրիցյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի փոխելու միջնորդության քննությանը, ապա այն հետաձգվել է երկրորդ անգամ:

Եվ Արայիկ Խանդոյանին, և Գևորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): 


© 2009 ARMENPRESS.am