ՀԱՊԿ ուժերը խաղաղապահ գործողություն են սկսել Բելառուսում ընթացող վարժանքներում

16:48, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերը խաղաղապահ գործողություն են սկսել Բելառուսում մեկնարկած «Անխախտ եղբայրություն-2016» վարժանքների շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին հայտնել Է Բելառուսի պաշտպանության նախարարությունը: 

«Զինավարժանքների բացման արարողությունից հետո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ձեռնամուխ են եղել վարժանքների առաջին փուլի խնդիրների կատարմանը, որի ընթացքում երեք օր մշակվում են խաղաղության պահպանման գործողության կազմակերպման հարցերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Անխախտ եղբայրության» մասնակիցներն արդեն անցկացրել են ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ խաղաղապահ գործողության նախապատրաստման եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ոստիկանական անձնակազմի գործողությունների պարապմունքները: Պարապմունքներից հետո միացյալ հրամանատարությունը ձեռնամուխ Է եղել գործողության անմիջական պլանավորմանը:  

«Անխախտ եղբայրություն-2016» զորավարժություններն օգոստոսի 23 – 27-ը  տեղի են ունենում Բելառուսում:

Դրանց մասնակցում են մինչեւ 1,5 հազար զինծառայողներ ՀԱՊԿ անդամ բոլոր վեց պետությունների զինված ուժերի, ներքին զորքերի եւ ոստիկանության կազմից, ինչպես նաեւ դրանցում գործի Է դրված շուրջ 300 միավոր ավիացիոն, զրահատանկային եւ ավտոմոբիլային տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am