«Աբու-Դաբի» միջազգային մրցաշարում տեղի ունեցան 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները

16:07, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարը, որտեղ տեղի ունեցան 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները: Խաղացված 4 տուրից հետո 8 շախմատիստ վաստակել են 3,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը վաստակել են 3-ական միավոր և առաջատարներից ետ են մնում կես միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը:

3 միավոր է վաստակել Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում գրանցել է 2,5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am