«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը ինքնասպանություն է գործել

13:32, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպնություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ 
Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  կարանտինային համազգեստի միջոցով Գագիկ Բունիաթյանն ինքնասպանություն է գործել` կախվելու միջոցով: Ինքնասպանությունը կատարելու ընթացքում դատապարտյալը բանտախցում գտնվել է միայնակ:

Գագիկ Բունիաթյանը դատապարտված էր 10 տարվա ազատազրկրմամբ: Նա կրում էր իր վեցերորդ պատիժը: 


© 2009 ARMENPRESS.am