ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Անկարայում է

12:29, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Անկարա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT Haber թուրքական հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի` Բայդենն Անկարայում առաջինը կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանի հետ, ինչից հետո նա կհանդիպի այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Նշվում է նաեւ, որ Բայդենը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւս:

Սիրիայում իրավիճակի զարգացումներին վերաբերող հարցերին զուգահեռ` հանդիպումներում քննարկումների գլխավոր թեման կդառնա ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու հարցը, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման եւ մասնակցության մեջ:


© 2009 ARMENPRESS.am