Ոստիկանությունը հրապարակել է Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում ընտրողների նախնական ցուցակները

11:32, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել է 02.10.2016թ. կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ընտրողների նախնական ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոններին:
Ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք մինչև 22.09.2016թ. դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն:


© 2009 ARMENPRESS.am