Սեյրան Օհանյանը հայտնել է, թե որոնք են իր սեղանի գրքերը

21:43, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար սեղանի գրքեր են հանդիսանում այն բոլոր գրքերն ու փաստաթղթերը, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը, պատասխանելով մասնակինցերից մեկի հարցին, թե ո՞րն է իր սեղանի գիրքը,  նշեց.

«Ելնելով իմ գործունեության ոլորտից՝ իմ  սեղանի գրքերն են  այն բոլոր գրքերն ու փաստաթղթերը, որոնք ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարությունը, պաշտպանության մասին օրենքը, ռազմական դոկտրինը և այն բոլոր փաստաթղթերը և բոլոր այն  փաստաթղթերը, որոնք կոչվում են համազորային կանոնադրություններ»:

Նախարարը հավելեց, որ  գործունեության ընթացքում գաղափարական աշխատանք իրականացնելու համար իր համար սեղանի գրքեր են հանդիսանում նաև Գարեգին Նժդեհի մասին մինչ օրս լույս տեսած բոլոր գրքերը: 


© 2009 ARMENPRESS.am