Բացվել է քառօրյա պատերազմում զոհված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար

20:58, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ԻԱՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածինի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Զինված ուժերի ներկայացուցիչներ, համագյուղացիներ:

Խաչքարի բացման ժապավենը կտրել են Հովսեփ Կիրակոսյանի որդիները` 3-ամյա Էրիկը և 4-ամյա Գեղամը:

Հովսեփն օգոստոսի 23-ին կդառնար 29 տարեկան: Նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր Արցախում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման պահին, եղել է տանը. կնոջը միայն հասցրել է ասել` երեխաներին վերցրու և նկուղում թաքնվեք, իսկ ինքն այդ ճակատագրական պահին մենակ թողնելով իր կնոջն ու զավակներին` օգնության է շտապել իր 25 զինվորներին:


© 2009 ARMENPRESS.am