Համադանի ավիաբազայից ռուսական օդուժի թռիչքները կասեցված չեն. Լարիջանի

11:45, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Համադանի ավիաբազայից ռուսական օդուժի թռիչքները կասեցված չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, որի խոսքը մեջբերել են տեղական լրատվական գործակալությունները:

«Թռիչքները կասեցված չեն: Իրանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-ասել Է նա: Ընդսմին Լարիջանին հավելել Է, որ Համադանի Շահիդ Նոժ իրանական բազան «ոչ մեկի տրամադրված չԷ մշտապես, այլ օգտագործվում Է լրալցավորման համար»:

Այս հայտարարությունն արվել Է ի պատասխան խորհրդարանական Մահմուդ Սադեգիի այն հայտարարության, որ խորհրդարանի նախագահություն 20 օրենսդիրների ստորագրությամբ հարցում Է ուղարկվել Համադանի ավիաբազայի օգտագործման շուրջ պարզաբանումներ տալու պահանջով: «Հարցապնդումն անպայման կքննարկվի»,-հավաստիացրել Է իրանական խորհրդարանի խոսնակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am