ՔՊ-ն Գյումրիում և Վանաձորում կմասնակցի ՏԻՄ ընտրությունների սեփական ցուցակներով

09:31, 23 Օգոստոս, 2016

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից, օգոստոսի 24-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 26-ին Գյումրիում կներկայացվեն ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները:

 


© 2009 ARMENPRESS.am