Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է

09:36, 16 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՕԿ լրատվության բաժինը, պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրել է 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահել է 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չի բարձրացրել 195 կգ։

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսել է 225 կգ-ից, հետո բարձրացրել է 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չի բարձրացրել։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր։

Սահմանվել է նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրել է ուզբեկ մարզիկը։


© 2009 ARMENPRESS.am