Երեւան-Սեւան ավտոճանապարհին վթարից տուժել է 8 զինծառայող

12:29, 15 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է զինվորների տեղափոխող, Պաշտպանության նախարարությանը պատկանող «Սադկո» մեքենան: Տուժել են զինվորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, 8 մարդ` մեծամասամբ ժամկետային զինծառայողներ, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Նախնական տվյալներով` նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


© 2009 ARMENPRESS.am