Սիրիական զորքերը հարձակման են անցել Հալեպի հարավային ճակատում. SANA

16:42, 11 Օգոստոս, 2016

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինները օգոստոսի 11-ին Հալեպում (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորությամբ) հարձակողական գործողություններ են սկսել ռազմաճակատի հարավային մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, SANA լրատվական գործակալությանը հայտնել Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ զորքերը հակառակորդի վրա գրոհել են Ռամուս, Մշերֆ, Էլ Մաքլյա, Սուք ալ Ջեբաս արվարձաններում եւ Ռաշիդին-4 միկրոշրջանում: Կառավարական ուժերին հաջողվել Է մի շարք տեղերում նպաստավոր դիրքեր զբաղեցնել՝ այնտեղից դուրս մղելով զինյալներին: Կատաղի մարտական բախումներ են ընթանում քաղաքի հարավում՝ ռազմական ուսումնարանների համալիրի մատույցներում, որը ելուզակների կողմից գրավվել Էր անցած շաբաթ: Միկրոշրջան-1070-ում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել Է «Ջեյշ Մուջահեդդին» («Մոջահեդների բանակ») խմբավորման վարձկանների պարագլուխներից մեկը՝ Յուսեֆ Զավաան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 


© 2009 ARMENPRESS.am