Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է արել

13:00, 5 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օգոստոսի 5-ին կադրային փոփոխությունների մասին հրամաններ է ստորագրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am