ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

15:09, 4 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: Նրա փոխանցմամբ, Մնացական Մարուքյանը թոշակի է անցել:

Սամսոն Գալստյանը նաև տեղեկացրեց, որ Մնացական Մարուքյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության  քննչական  վարչության  պետի  առաջին տեղակալն էր:

Լուսանկարում` Միքայել Համբարձումյանն է


© 2009 ARMENPRESS.am