Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ջախջախիչ հաղթանակին

00:07, 31 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացած ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5:2 հաշվով առավելության է հասել թուրքական «Գալաթասարայ»-ի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի հիմնական կազմում էր և փոխարինվել է երկրորդ կեսի մեկնարկից առաջ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հաիշվը բացել է թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչը: Այնուհտև Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ուեյն Ռունին` երկու անգամ, Մարուան Ֆելաինին և Խուան Մատան:

Իբրահիմովիչը ևս խաղադաշտում անցկացրել է 45 րոպե: 


© 2009 ARMENPRESS.am