Երևանի 5 բժշկական հաստատություններ են տեղափոխվել 60 տուժածներ

02:32, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով  շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5  բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից  մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է մասնագիտական կենտրոն նրա տեղափոխման հարցը ։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի  վիճակը։ Այստեղ գտնվող տուժած  5 ոստիկանից 1-ին`  որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

Մնացած տուժածների վիճակը բավարար է։

Ինչ վերաբերում է մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին մամուլում շրջանառվող լուրերին, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ լուրերը չի հաստատել։

 

 


© 2009 ARMENPRESS.am