ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

19:49, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հուլիսի 30-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացման արարողություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։


© 2009 ARMENPRESS.am