Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

20:19, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին դիմել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ խնդրելով օգոստոսի 1-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից: «Այսօր օրվա երկրորդ կեսին պաշտանության նախարարը, համաձայն քաղաքական որոշման, դիմել է վարչապետին՝ խնդրելով, որպեսզի նա ընդունի օգոստոսի 1-ից պաշտոնից ազատվելու դիմումը»,- ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Новости-Грузия-ն, ասել է Վրաստանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Թամունա Կացիտաձեն:

Դեռևս հայտնի չէ՝ վարչապետը բավարարել է Խիդաշելիի դիմումը, թե ոչ:  


© 2009 ARMENPRESS.am