Թուրքիայում հրավիրվել է բարձրագույն ռազմական խորհրդի նիստ

15:12, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրավիրվել է բարձրագույն ռազմական խորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Անկարայի «Չանկայա» պալատում ընթացող նիստը գլխավորում է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նմանատիպ նիստերը նախկինում համարվել են իսխտ գաղտնի և անցկացվել են միայն Գլխավոր շտաբի շենքում. այս նիստն առաջինն է, որ խախտում է նշված ավանդույթը: Նիստը խորհրդանշական է նաև այն առումով, որ Յըլդըրըմն առաջին անգամ է նրան մասնակցում վարչապետի պաշտոնում, իսկ Ֆիքրի Յըշըքը՝ որպես պաշտպանության նախարար:  

Նիստի օրակարգում է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման հետևանքով թափուր մնացած ռազմական պաշտոններում նոր նշանակումների հարցը: 


© 2009 ARMENPRESS.am