ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

14:49, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հրաժարականի մասին դիմումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, Բելյանինովը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Ծառայության նոր ղեկավար է նշանակվել Վլադիմիր Բուլավինը, ով ավելի վաղ իրականացնում էր Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցիչն էր:




© 2009 ARMENPRESS.am