Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրված լինելու առնչությամբ հաղորդում չեն ստացել

22:09, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը «Զվարթնոց» օդնավակայում ռումբ տեղադրված լինելու առնչությամբ հաղորդում չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նույն պատասխանը տվեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծից:

Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ահազանգ է եղել «Զվարթնոց» օդանավակայում ռումբ տեղադրված լինելու մասին:


© 2009 ARMENPRESS.am