Նեպալում տեղատարափ անձրեւների հետեւանքներից զոհվածների թիվը հասել Է 54-ի

15:31, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում սաստիկ տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվն աճել Է մինչեւ 54, հաղորդել Է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 33 զոհվածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ իշխանությունները շարունակում են 20 անհայտ կորածների որոնումները: Գետերի ափերին գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:   

Ինչպես հայտարարել Է երկրի ներքգործնախարարությունը, փրկարարական աշխատանքներ են իրականացվում երկրի 14 օկրուգներում: Իշխանությունները հեղեղված շրջաններ պարեն են հասցնում ուղղաթիռներով: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել Է բանակը:

Հուլիսի լույս 26-ի գիշերը տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքներ եւ հեղեղումներ են տեղի ունեցել երկրի՝ միանգամից մի քանի շրջաններում: Տուժած շրջաններում ընտանիքները հարկադրված են լքելու իրենց տները, գետերի ափերին տասնյակ շինություններ գտնվում են քանդվելու սպառնալիքի տակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am