Թրամփն առաջին անգամ առաջ Է անցել Քլինթոնից ընտրողների շրջանում ժողովրդականության գծով. հարցախույզ

13:48, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության գծով առաջ Է անցել ընտրարշավում իր գլխավոր մրցակցից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից:  Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին են վկայում նոր հասարակական հարցման՝ հուլիսի 26-ին հրապարակված արդյունքները, որը կատարել Է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը՝ Reuters գործակալության հետ համատեղ:        

Հուլիսի 22-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակամիջոցում ստացված տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ Է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 39 տոկոսը: Իսկ Քլինթոնին մտադիր Է պաշտպանել հարցվածների 37 տոկոսը: Հետազոտության մնացած մասնակիցներն իրենց ֆավորիտի մասին հարցին այլ պատասխան են տվել:  

Ընթացիկ տարում նախկին պետքարտուղարը, որպես կանոն, ժողովրդականությամբ մշտապես առաջ Էր անցնում միլիարդատիրոջից: Վերջին անգամ հանրապետականին հաջողվել Է առաջ անցնել մայիսին: Ipsos-ի եւ Reuters-ի՝ հուլիսի 22-ի հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի վարկանիշը 3 տոկոսով բարձր Է եղել քան Թրամփինը: Այս ամսվա ամենասկզբին տարբերությունը կազմել Է 15 տոկոս հօգուտ նախկին պետքարտուղարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am