Գիշերվա երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի, 63-ն ազատ են արձակվել

11:48, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացու, Տիգրան Մեծի փողոցների հարակից հատվածից հուլիսի 26-ի գիշերվա երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի՝ ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելու կասկածանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նա ձերբակալված է, կատարվում է քննություն: Մնացած 63 քաղաքացիներն ազատ են արձակվել: 


© 2009 ARMENPRESS.am