Լևոն Հայրապետյանը նորամուտն է նշել Իրանի առաջնությունում

21:59, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի «Փեյքան»-ը մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Գոսթարեշ»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Հայրապետյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ հանդիպմանը: Սա Հայրապետյանի առաջին հանդիպումն էր Իրանի առաջնությունում:

Հայրապետյանը ամռանը «Փեյքան» է տեղափոխվել Երևանի «Փյունիկ»-ից` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am