Զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը կալանավորվել են

21:15, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբի վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Մերի Ալավերդյանը նշեց, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նույն մեղադրանքն  առաջադրվել է նաև զինված խմբի վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ: 


© 2009 ARMENPRESS.am