Գետարգելի գյուղապետարանի մոտակայքում փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ

20:25, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարություն հուլիսի 26-ին՝ ժամը 17.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզ Գետարգելի գյուղապետարանի մոտակայքում վագոն տնակի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


© 2009 ARMENPRESS.am