Ականատեսները տեղեկացրել են, որ Ադրբեջանում գործարանի պայթյունի ձայները դեռևս լսելի են

20:07, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Շիրվան քաղաքի զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ձայները դեռևս լսելի են 10 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել են ականատեսները: 

«Ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսելի եղել: Բայց ինտենսիվ պայթյուններ արդեն չկան: Դեպքի վայրում ծուխ է»,- ասել են ականատեսները:       

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շիրվանի «Արազ» գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանանքով պայթյուններ են լսվել: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է, զոհեր դեռևս չկան:


© 2009 ARMENPRESS.am