«Բանանց»-ը պայմանագրեր է ստորագրել 4 ֆուտբոլիստների հետ

14:34, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի  2016-2017 մրցաշրջանին ընդառաջ Երևանի «Բանանց» -ը պայմանագրեր է ստորագրել չորս ֆուտբոլիստների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը  տեղեկացավ ակումբի լրատվության բաժնից, «Բանանց»-ի շարքերն են համալրել 29-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը, 26-ամյա կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, 20-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը և 20-ամյա հարձակվող Հայկ Ոսկանյանը:

Արթուր Ավագյանը հայտնի է դարձել Կապանի «Գանձասար»-ի կազմում իր ելույթներով, որի կազմում անցկացրել է 70-ից ավելի հանդիպում:

Վարդգես Սաթումյանը Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում իր ելույթները սկսել է Երևանի «Միկա»-ի կազմում, որտեղ հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին: 2015-2016 մրցաշրջանն անցկացրել է «Փյունիկ»-ի կազմում՝ 24 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ:

Երիտասարդ դարպասապահ Հենրի Ավագյանը «Միկա»-ից  է տեղափոխվել «Բանանց»: Նա իր հաջող ելույթներով աչքի է ընկել «Միկա-2»-ի կազմում, ինչպես նաև Հայաստանի պատանեկան հավաքականներում:

Հայկ Ոսկանյան 2012-2013 մրցաշրջանում է նշել իր նորամուտը Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում՝ խաղալով Դիլիջանի «Իմպուլս»-ի կազմում: 2013-ից 2016 թվականներին «Միկա»-ի ֆուտբոլիստ էր: Ընդհնաուր առմամբ բարձրագույն խմբում անցկացրել է 38 խաղ և խփել է 5 գնդակ:


© 2009 ARMENPRESS.am