Կարլոս Բական հնարավոր է տեղափոխվի «Բարսելոնա». Football Espana

13:51, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարլոս Բական հայտնվել է «Բարսելոնա»-ի տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:  

«Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Football Espana»-ն հայտնում է ,որ Կոլումբիայի հավաքականի 29-ամյա հարձակվողը դիտարկվում է որպես Լուսիանո Վիետոյին փոխարինելու հիմնական թեկնածու: «Բարսելոնա»-ն հենց Լուսիանո Վիետոյի շնորհիվ է փորձում ուժեղացնել թիմի հարձակման գիծը, սակայն «Ատլետիկո»-ի հետ չի կարողանում հասնել վերջնական համաձայնության:

Բացի ֆինանսական խնդիրներից  «Բարսելոնա» տեղափոխությանը դեմ է նաև Լուսիանո Վիետոն: Արգենտինացին վախենում է բարձր մրցակցության պայմաններում չհայտնվել  թիմի մեկնարկային կազմում:


© 2009 ARMENPRESS.am