Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի չինացի երկրպագուներին

18:59, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանում իրենց ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

«Այնքան սեր ու նվիրվածություն զգացի Չինաստանի մեր երկրպագուներից: Շնորհակալություն, տղաներ, Ձեր ընդունելության ու դրական էմոցիաների համար»,- «Արմենպրես»- հաղորդմամբ՝ սոցիալական ցանցի իր էջում գրել է Մխիթարյանը:

Մանկունիանցիներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չինաստանում՝ անցկացնելով նաև ստուգողական հանդիպումներ:


© 2009 ARMENPRESS.am