Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Ստիվեն Էնոչը զբաղեցրել է 2-րդ տեղը ամենաարդյունավետ բասկետբոլիստների ցանկում

16:27, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում բասկետբոլի  երիտասարդների առաջնության B դիվիզիոնում հիանալի խաղ ցուցադրեցին 18-ամյա Արամ Արսլանյանը և 18-ամյա Սթիվեն Էնոչը: «Արմենպրես»-ը վկայակոչելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը հայտնում է, որ Եվրոպայի առաջնությունում Արամ Արսլանյանը ամենաարդյունավետ խաղացողների ցանկում գրավել է 8-րդ տեղը: Իսկ ահա  Սթիվեն Էնոչը  զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այսպիսով` Հայաստանի հավաքականը ամենաարդյունավետ խաղացողների տասնյակում ունեցավ 2 մասնակից:


© 2009 ARMENPRESS.am